Համարձակ բացվածքով զգեստ, սլացիկ ոտքեր․ Իննա Խոջամիրյանը՝ գրավիչ կերպարում

11:39   13 սեպտեմբերի, 2020

Իննա Խոջամիրյանը, ով հանդես է գալիս «Երկուսով» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրում երիտասարդ դերասանուհին ներկայացել է սիթքոմում կերտած իր դերով։ Իննան կրում է համարձակ բացվածքով երկարափեշ զգեստ, որն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը։  Երիտասարդ դերասանուհին զգեստը համադրել է բարձրակրունկների եւ լայնեզր գլխարկի հետ։ Նա ընդգծված շպարով եւ արձակված վարսերով է։ Հրապարակմանը կից Իննա Խոջամիրյանն իր հետեւորդներին ու երկրպագուներին ծանոթացրել է նոր կերպարի՝ Մերի Բագրատունի-Փափազյանի հետ։

Նշենք, որ օրերս հրապարակված լուսանկարում դերասանուհին կարմիր շապիկ էր կրում։ Իննան արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու արտահայտիչ շպարով էր։ «Կենսակերպ»,- հրապարակումը մակագարել էր նա։



© NEWS.am STYLE