«Հմայիչ հայուհի»․ հիանալի կարգավիճակում գտնվող Լիլուի նոր լուսանկարները

14:22   13 սեպտեմբերի, 2020

Երգչուհի Լիլուն, ով սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ ու քնքուշ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապակված կադրերում Լիլուն կրում է սպիտակ երանգի կարճ զգեստ։ Երգչուհին հավաքել է վարսերը, նախապատվություն տվել նուրբ եւ ընդգծված շպարին։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջացնում են պայուսակն ու աքսեսուարները․ ականջօղեր, թեւնոցԼ Հրապարակմանը կից Լիլուն գրառում չի կատարել, սակայն երկրպագուները նրան բազում հաճոյախոսություններ են ուղղել՝ գրելով․ «Հմայիչ հայուհի», «Սիրուն», «Գեղեցկուհի», «Գեղեցիկ կին եւ հրաշալի մարդ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհին սեւ հագուստ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու արտահայատիչ շպար ընտրել։ Երիտասարդ մայրիկը կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ գոտի, պայուսակ ու ականջօղեր։ Երգչուհին, որը շուտով երկրորդ անգամ մայր կդառնա, հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել։



© NEWS.am STYLE