Գիտեի՞ք արդյոք. «Տոռ 2. մթության թագավորություն»․ 11 հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին

20:22   13 սեպտեմբերի, 2020

NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել տարբեր հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Ալան Թեյլորի «Տոռ 2. մթության թագավորություն» ժապավենի մասին 2013թ.: Եվ այսպես.

1.Սկզբում ֆիլմի ռեժիսորը Փեթի Ջենկինսն էր, սակայն «ստեղծագործական տարաձայնությունների» պատճառով 2011թ․-ի դեկտեմբերին նա հրաժարվեց նախագծից: Ռեժիսորի աթոռը զբաղեցրել է Ալան Թեյլորը։

2.Marvel-ի ֆիլմի համար երբեւէ կառուցված ամենամեծ նկարահանման հրապարակը Ասգարդն է։ Քաղաքը վերարտադրվել է այնպիսի ճշգրտությամբ, որ կարող եք զբոսնել դրա փողոցներում, այցելել խանութներ, փաբեր եւ մարզահրապարակներ:

3.Նկարահանումների համար Ջեյն Ֆոստերի մանկության լուսանկարները սիրով տրամադրվել էին Նատալի Պորթմանի մայրիկի կողմից։

4.Տարբեր տեսարաններում օգտագործելու նպատակով նկարահանումների համար տարբեր քաշ ունեցող մոտ 30 մուրճեր են պատրաստվել։ Հիմնական մուրճը պատրաստված է ալյումինից եւ վերարտադրված է տարբեր քաշի եւ տարբեր նյութերի մի քանի տարբերակներով, ներառյալ «փափուկ» տարբերակը՝ ֆիլմում հնարքներ կատարելու համար:

5.Մութ էլֆերի դերակատարներ Քրիստոֆեր Էքլստոնը եւ Ադեւալե Ակինոյե-Ագբաժեն ստիպված են եղել երկխոսություններ սովորել էլֆերեն լեզվով, որը ստեղծվել է հատուկ ֆիլմի համար ։

6.Նախքան Գրինվիչի պատմական մասի վրա ուղղաթիռից նկարահանումներ սկսելը, ֆիլմի ստեղծողները 4000 նամակ են ուղարկել (2000-ական գետի յուրաքանչյուր կողմ), որպեսզի տեղացիներին զգուշացնեն հնարավոր անհանգստության մասին եւ բացատրեն, թե ինչ է տեղի ունենալու նկարահանումների ժամանակ:

7.Այն բանից հետո, երբ նկարահանող խումբը վերջապես Սթոունհենջի շրջանում նկարահանվելու թույլտվություն է ստացել, ֆիլմի ստեղծողները բախվել են մի շարք օրենքների եւ սահմանափակումների: Օրինակ, պարզվել է, որ այնտեղ կարելի է նկարահանել միայն ոչ աշխատանքային ժամերին, այնպես որ նկարահանումները տեղի են ունեցել վաղ առավոտյան եւ ընդամենը մի քանի ժամ։

8.Մադս Միկելսենը դիտարկվել է Մալեկիտի դերում, սակայն լքել է նախագիծը «Հաննիբալ» սերիալի նկարահանումների ժամանակացույցի չհամաձայնեցված լինելու պատճառով: Արդյունքում՝ դերը բաժին է հասել Քրիստոֆեր Էքլսթոնին։

9.Սեպտեմբերի վերջին Ջեյմի Ալեքսանդերը վնասվածք էր ստացել Լոնդոնում նկարահանումների ժամանակ։ Արդյունքում նա չէր կարող նկարահանվել մեկ ամսվա ընթացքում։

10.Քարթեր Բերուելը պետք է երաժշտություն գրեր ֆիլմի համար, սակայն նախագիծը լքեց ստեղծագործական տարաձայնությունների պատճառով: Նրան փոխարինել է «Երկաթե մարդը 3» ֆիլմի կոմպոզիտոր Բրայան Թայլերը։

11.Marvel studios-ի ավանդույթի համաձայն, ֆիլմի ենթագրերից հետո կա տեսարան, ավելի ճիշտ, դրանք երեքն են։

Նորայր Նազարյան

 



© NEWS.am STYLE