Կիսատաբատ, բլուզ․ Հռիփսիմե Հակոբյանի սպորտային կերպարը

16:26   13 սեպտեմբերի, 2020

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առօրյա սպորտային կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում սիրված երգչուհին կրում է սեւ գույնի բլուզ, սպորտային կիսատաբատ, մարզակոշիկներ։ Նրա վարսերն արձակված են, առանց շպարի է։ Երգչուհու կերպարն ամբողջացնում է պայուսակը։ Հրապարակմանը կից Հռիփսիմեն գրառում չի կատարել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում սիրված երգչուհին կրում էր սեւ գույնի երկարափեշ զգեստ, ինչը հիանալի համադրվել էր ոճային բարձրակրունկների հետ։ Նրա վարսերն արձակված էին, նախընտրել էր վառ շպար։ Հրապարակմանը կից հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին հղել նրան․ «Անսահման գեղեցիկ», «Շքեղ», «Գեղեցկուհի»։

 

Գլխավոր լուսանկարը՝ @arginephoto



© NEWS.am STYLE