«Էլեգանտ»․ Եվա Զոհրաբյանը՝ հմայիչ կերպարում

19:49   14 սեպտեմբերի, 2020

Երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։

Instagram-ում հրապարակված կադրում Եվան կրում է վարդագույն կոստյում։ Նա հավաքել է վարսերը, նախընտրել՝ նուրբ շպար։ Եվայի կերպարն ամբողջացրել են պայուսակն ու աքսեսուարները։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել․ «Էլեգանտ», «Իդեալ աղջիկ», «Սիրունություն», «Քնքուշ աղջիկ»։

View this post on Instagram

A post shared by Eva Zohrabyan (@evazohrabyan___) on

Հիշեցնենք, որ օրերս հրապարակված կադրում, որը նկարել էր դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, Եվան կրում էր սպիտակ երանգի, խորը դեկոլտեով բլուզ, կարմիր կիսաշրջազգեստ։ Նա հավաքել էր վարսերը, նախընտրել՝ նուրբ, բայց ընդգծված շպար։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են հղել նրա։

Գլխավոր լուսանկարը՝ hayk_starslife



© NEWS.am STYLE