«Սուր հովարների» շոուրանների սցենարով ֆիլմ կնկարահանեն համավարակի մասին

10:01   14 սեպտեմբերի, 2020

«Սուր հովարների» շոուրաններ Սթիվեն Նայթը սցենար է գրել համավարակի մասին ֆիլմի համար, որը կոչվում է «Կարանտին»  (Lockdown)։ Նկարահանումները կսկվեն արդեն սեպտեմբերի վերջին, հայտնում է Deadline-ը։

Ժապավենի ռեժիսորը կլինի Դուգ Լայմանը («Բորնի նույնականացումը», «Խաղ առանց կանոնների»), ամենայն հավանականությամբ գլխավոր դերը կկատարի Էնն Հեթուեյը (նրա հետ բանակցությունները վերջնական փուլում են)։

Նախագիծը փոքր բյուջե ունի (10 մլն-ից պակաս)։ Հայտնի է, որ այն ռոմանտիկ կատակերգություն կլինի, որի գործողությունները զարգանում են կարանտինի պայմաններում։ Նկարահանումները կսկսվեն Լոնդոնում։

Դուգ Լայմանի հաջորդ նախագիծը Թոմ Քրուզի մասնակցությամբ մարտաֆիլմը կլինի, որն Իլոն Մասկի Space X ընկերության հետ կնկարահանեն տիեզերքում։

Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE