«Երեւանս…». Հասմիկ Խոջյանի լուսանկարը երեկոյան քաղաքից

16:12   14 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին դեղին շապիկ է կրում, որը համադրել է գունավոր վերնաշապիկի հետ։ Հասմիկը գեղեցիկ սանրվածք է ընտրել, նախապատվություն տվել նուրբ շպարին։ «Երեւանս»,- հրապարակումը մակագրել է նա։

View this post on Instagram

A post shared by Hasmik Khojyan Հասմիկ Խոջյան (@hasmikkhojyan) on

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր երեկոյան կերպարում։ Հասմիկը բաց գույնի, ծոպերով զարդարված զգեստ էր կրում եւ գլխազարդ։ Նա արձակել էր գեղեցիկ հարդարված մազերն ու կերպարն ամբողջացրել վառ դիմահարդարմամբ։ Դերասանուհին նախապատվություն էր տվել կարմիր շրթներկին։ «Գեթբսիի ոճում»,- հրապարակումը մակագրել էր նա։ «Գեթսբիի ոճում դուք պարզապես կրակ եք։ Փայլուն, ավարտուն կերպար»,- գրել էր հետեւորդներից մեկը։



© NEWS.am STYLE