«Խենթացնող». Զառա Սահակյանի շքեղ կերպարը

12:45   14 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի Զառա Սահակյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին գունավոր, էլեգանտ զգեստ է կրում։ Նա պարզ սանրվածք է ընտրել ու արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել է խոշոր աքսեսուարը՝ ականջօղը։ Դերասանուհին նշել է, որ դիզայները Արայիկ Գաբաջյանն է, իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել նրան. «Խենթացնող»։

View this post on Instagram

A post shared by Zara Sahakyan (@zarasahakyan_official) on

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին բաց վարդագույն վերնաշապիկ էր կրում։ Զառան հավաքել էր մազերն ու նախապատվություն տվել վառ դիմահարդարմանը. ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու շտապել հաճոյախոսություններ գրել. «Գեղեցիկ եւ տաղանդավոր»։



© NEWS.am STYLE