16:47 14 սեպտեմբերի, 2020Օրերս հաստատվեցին լուրերն այն մասին, որ Անաստասիա Ռեշետովան ու ռեփեր Տիմուր Յունուսովը (Տիմատի) բաժանվել են։ Մոդելն իր միկրոբլոգում խոստովանել է, որ իրենց բաժանման հարցում այլ մարդիկ խառնված չեն։
«Այն, թե ինչպես է եղել այն ժամանակ ու հիմա, գիտենք միայն մենք, եւ ավելի մանրամասն բացատրելու իմաստ չեն տեսնում։ Ես չգիտեմ, թե հետո ինչ լինի, բայց այս պահին ուզում եմ ամբողջ էներգիան այլ հուն ուղղել»,- նշել էր Անաստասիան։ Անկախ բաժանության մանրամասները չհայտնելու Ռեշետովայի ցանկությունից, Telegram-յան ալիքներում սեփական վարկածն է հայտնվել, գրում է Graziamagazine-ը։

«Бабская курилка» ալիքի հեղինակները բոլորովին այլ պատճառ են առաջ քաշել։ «Ի հակադրություն Սիմոնայի, որը դաստիարակում է Ալիսային ու ընկերական հարաբերություններ ունի Ալյոնայի հետ, որոշել է ընկերանալ Նաստյայի հետ, որին Սիմոնան չէր ընդունում։ Երկար աշխատել է Նաստյայի հետ ու մեկ ամսով նրա ու երեխայի հետ եղել է Սեն Տրոպեում»,- պնդում են անանուն աղբյուները։ Տեղեկացված օգտատերերը պնդում են, որ հայտնի ռեփերի խորթ մայրը մոդելին համոզել է, որ Տիմատին երբեք չի ամուսնանա նրա հետ։ Telegram-յան ալիքները հայտնում են, որ արդյունքում հենց դա էլ հանգեցրել է բաժանության։