Քորթնի Քարդաշյանը հայկական մատնաքաշ հաց է թխել (ֆոտո)

13:29   14 սեպտեմբերի, 2020

Մոդել, իրապատում շոուի մասնակից Քորթնի Քարդաշյանը հետեւորդներին հաճախ է ծանոթացնում հայկական խոհանոցի հետ։ Հայաստան կատարած վերջին այցից հետո նրա միկրոբlոգում սկսել են առավել հաճախ հրապարակումներ հայտնվել ազգային ուտեստների մասին։ Այս անգամ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը հրապարակել է հացահատիկի տարբեր տիպի ալյուրներից պատրաստված թարմ հացի լուսանկարը։

Нет описания.

Հունվարին Քիմի ավագ քույրը ցույց էր տվել փախլավայի իր տարբերակն ու աղանդերը լուսանկարել այն ջեռոցից հանելուց անմիջապես հետո։

Հայաստան կատարած այցի ընթացքում Քիմն ու Քորթնին հաճախ էին ճաշում տեղի հայկական ռեստորաններում։ ճաշատեսակների շարքում, որոնք փորձել են աստղերը, եղել են դոլման, խաշլաման, գառան միսը քյուֆթան, ինչպես նաեւ ավանդական աղանդեր։

Նախորդ տարվա հոկտեմբերին Էջմիածնի Մայր տաճարում մկրտվել են Քիմ Քարդաշյանն ու նրա երեք երեխաները, ինչպես նաեւ քույրը՝  Քորթնին։ Կնքահայրը դարձել է Էջմիածնի մկրտարանի սարկավագ, 27-ամյա Նաիրի Սրապիոնյանը։ Նա NEWS.am-ին հայտնել էր, որ Քիմին շնորհվել է Հեղինե, իսկ  քրոջը՝  Գայանե եկեղեցական անունը։Սրապիոնյանը հայտնել էր նաեւ, որ Քարդաշյանների հետ ծանոթացել է մկրտությունից առաջ։

 



© NEWS.am STYLE