Պավել Պրիլուչնին «Կինոտավրը» բաց է թողել կորոնավիրուսի կասկածի ու Միրոսլավա Կարպովիչի մոտ տեղափոխելու պատճառով

17:23   14 սեպտեմբերի, 2020

«Կինոտավրն» այս տարի կանցնի առանց մշտական այցելու Պավել Պրիլուչնիի։ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտնի է դարձել, որ արիստն այժմ զբաղված է. նա նոր տուն է տեղափոխվում սիրելիի՝ «Папины дочки» սերիալի աստղ Միրոսլավա Կարպովիչի հետ։

Мирослава Карпович

Դերասանները տեղափոխվել են նոր, չորսհարկանի բնակարան, որը մոտ է թաղամասին, ուր դերասանը նախկինում ապրում էր ընտանիքի հետ։ Ինսայդերների խոսքով՝ Պավելն արդեն իսկ վաճառքի է հանել իր հին տունը։ Ընդ որում, այս պահին առանձնատունը գրավադրված է. Պրլուչնին դեռ պետք է վճարի մոտ 70 մլն ռուբլու վարկը բնակելի տարածքի համար (գնման պահին տունն արժեցել է 180 մլն ռուբլի)։

Павел Прилучный

Կարպովիչը եւս տեղափոխման պատճառով հետաձգել է մեկնումը «Կինոտավր», ինչպես նաեւ իր ներկայացումներց մեկը։ Դերասանի ընկերոջ խոսքով՝ կորոնավիրուսի կասկածի հետեւանքով Պրիլուչնին ստիպված է հետաձգել «В клетке» («Վանդակում») սերիալի շարունակության նկարահանումները։ Դերասանը COVID-19-ի թեստ է հանձնել եւ սպասում է արդյունքներին։

Ի դեպ, Պավել Պրիլուչնիի եւ Միրոսլավա Կարպովչի հարաբերությունների մասին լուրերն առաջին անգամ հայտնվեցին Ագաթա Մուցենիեցեից բաժանությունը պաշտոնապես ձեւակերպելուց կարճ ժամանակ անց։ Սիրավեպի ապացույց դարձան աստղերի լուսանկարները, որոնք պապարացիների կողմից արվել են Ղրիմում համատեղ հանգստի ընթացքում, ուր Պավելը տարել էր նաեւ իր երեխաներին:

 



© NEWS.am STYLE