«Հիասքանչ». Շուշաննա Թովմասյանի լուսանկարը

21:48   14 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում բնական կերպարում է։

View this post on Instagram

A post shared by Shushanna Tovmasyan (@shushannatovmasyan) on

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին, որը փոքրիկի է սպասում, սեւ հագուստ է կրում։ Շուշաննան արձակել է ուղիղ հարդարված մազերն ու շպարված չէ։ Թեեւ երիտասարդ դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել. «Մարդ, ով բնական գեղեցիկ է, մարդ ով չի վախենում շրջել ու նկարվել առանց շպարի, որը մեր ժամանակներում ոչ բոլորը կհամարձակվեն», «գեղեցկուհի», «հիասքանչ»։

Ավելի վաղ հրապարակված կադրում Շուշաննան կրում էր աշնանային հանդերձանք՝ կիսաշրջազգեստ, սվիտեր, մարզակոշիկներ։ Դերասանուհին առանց շպարի էր, նախընտրել էր պարզ սանրվածք։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE