Հայտնի է վերջին 10 տարիների ռուս գլխավոր դերասանը

18:49   14 սեպտեմբերի, 2020

«Бюллетень кинопрокатчика» պորտալը կազմել է կինոարտադրության ոլորտի պրոֆեսիոնալների ցանկը։ Վերջին տաս տարիներին ռուս գլխավոր դերասանների ցանկի առաջատար է դարձել Դանիլա Կոզլովսկին։

«Վիկինգ» ֆիլմի աստղը տաս տարիների ընթացքում ամենաշատ գլխավոր դերերն է ունեցել եւ ամենամեծ ներգրավվածությունը գովազդային արշավներում։ Երկրորդ տեղում Ալեքսանդր Պետրովն է, երրորդում՝ Պյոտր Ֆյոդորովը։ Չորրորդ տեղը զբաղեցրել է Իվան Ուրգանտը, հինգերորդը՝ Վլադիմիր Մաշկովը։

Թոփ 10-ում ներառված են Իվան Ուրգանտը, Վլադիմիր Մաշկովը, Դմիտրի Նագիեւը, Կոնստանտին Խաբենսկին, Ֆյոդոր Բոնդարչուկը, Սերգեյ Սվետլավոկը եւ Միլոշ Բիկովիչը։

 



© NEWS.am STYLE