Օքսանա Ֆանդերան թոփլես ֆոտոշարք է կազմակերպել «Կինոտավրի» ընթացքում  

22:21   14 սեպտեմբերի, 2020

Ֆիլիպ Յանկովսկու կինը՝ դերասանուհի Օքսանա Ֆանդերան, ամուսնու հետ Սոչի է մեկնել՝ «Կինոտավրին» մասնակցելու համար։ Դերասանուհին որոշել է կրակոտ ֆոտոշարք կազմակերպել Սեւ ծովի ափին։

Օքսանա Ֆանդերան իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որն արվել է Սոչիում հյուրանոցային համարի պատշգամբում եւ որում միայն անդրավարտիք է կրում։ Նրա ձեռքում լողազգեստի վերնահատվածն է, նա նայում է ծովին։

Может, сходим вместе поужинать в субботу? Не все женщины опаздывают на свидание. Некоторые вообще не приходят

Երկրպագուները հիացել են՝ տեսնելով Օքսանայի շքեղ կազմվածքը։ Ֆանդերան հարյուրավոր հաճոյախոսություններ է ստացել արտաքինի վերաբերյալ։ Նրա հարթ որովայնին ու սլացիկ ոտքերին կարող են նախանձել հազարավոր կանայք։ Ընդ որում, արտիստը բազմաթիվ անգամներ խոստովանել է, որ չի սիրում սպորտով զբաղվել։

Օքսանա Ֆանդերան ու Ֆիլիպ Յանկովսկին ռուսական կինեմատոգրաֆիայի ամենաամուր ու օրինակելի զույգերից են։ Նրանք միասին են արդեն 20 տարի։ Ամուսինները դաստիարակում են երկու երեխաներին՝ որդուն՝ Իվանին եւ դստերը՝ Ելիզավետային։

Աղբյուրը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»



© NEWS.am STYLE