«Մարդը գամված է անկողնուն». Անաստասիա Զավորոտնյուկի ընկերուհին պատմել է ճշմարտությունը նրա վիճակի մասին

19:19   14 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի Լիա Վոլյանսակայն «НТВ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Основано на реальных событиях» («Հիմնված է իրական իրադարձությունների վրա») հաղորդման եթերում պատմել է, թե ինչ է կատարվում ծանր հիվանդ Անաստասիա Զավորոտնյուկի ընտանիքում։

Վոլյանսկայայի խոսքով՝ «Իմ հիանալի դայակը» սերիալի աստղի ամուսինը՝ Պյոտր Չենիշեւը, հանգիստ անցնում է բոլոր փորձությունները, որոնք բաժին են ընկել իր ընտանիքին։ Գեղասահորդը ստիպված է եղել աշխատել ամբողջ ընթացքում, նույնիսկ երբ Զավորոտնյոըւկը մահամերձ է եղել։

«Որոշ հիվանդանոցներում կարծում էին, որ արդեն իսկ առողաջանալու շանսեր չկան»,- լրագրողներին հայտնել է Վոլյանսկայան։

Իր կարծիքն է արտահայտել նաեւ «Իմ հիանալի դայակը» սերիալի մեկ այլ աստղ՝ Վիկտորյա Պիեր-Մարին։ «Մի բան է ապրել հաջողակ ու հայտնի կնոջ հետ, մեկ այլ բան է ծանր հիվանդ մարդու հետ ապրելը»,- նշել է նա։



© NEWS.am STYLE