«Հեքիաթային». Սոֆի Դեւոյանի ոճային կերպարը

20:49   14 սեպտեմբերի, 2020

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

View this post on Instagram

A post shared by Sofi Devoyan (@sofi_devoyan_) on

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրը մուգ գունի շորտ է կրում եւ մոխրագույն բլուզ։ Սոֆին սեւ երկարաճիտներ է ընտրել։ Նա արձակել է մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեուարներով՝ ժամացույց, վզնոցներ։ «Ձեզ հեքիաթային երեկո»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Սոֆին կրում էր սեւ զգեստ։ Նա արձակել էր ալիքավոր վարսերը, նախընտրել՝ նվազագույն շպար։ Հրապարակմանը կից Սոֆին գրել է․ «Արեւոտ»։ Սոֆիի հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Արեւ աղջիկ», «Սիրուն», «Աննկարագրելի, չքնաղ հրեշտակ»:



© NEWS.am STYLE