Բեյոնսեն նոր համագործակցության շրջանակներում ձեւափոխել է adidas Superstar կուլտային կոշիկները

23:12   14 սեպտեմբերի, 2020

Հունվարին ամբողաջական հավաքածուի թողարկումից հետո Բեյոնսեի Ivy Park ապրանքանիշն ու adidas Originals-ը վերադառնում են եւս մեկ համատեղ աշխատանքով՝ Superstar մարզակոշիկի նոր տարբերակով։

Համագործակցությունը կուլտային մոդելի առաջին զույգի թողարկման 50-ամյակին է նվիրված։ Կոշիկի հիմնական էլեմենտը բարձր կոշկատակն է։ Բնօրինակ դիզայնը պահպանվել է, գրում է Blueprint-ը։

Beyonce x adidas Superstar Platform FY7730 - SNKRS WORLD

Superstar-ի նոր տարբերակը վաճառքի կհանվի սեպտեմբերի 18-ին։



© NEWS.am STYLE