Ինչի մասին խոսել առաջին ժամադրության ընթացքում

23:12   18 սեպտեմբերի, 2020

Մի հարցրեք նախկին հարաբերությունների մասին

Նախկին հարաբերությունների թեման ոչ մի դեպքում չի կարելի բարձրացնել, մինչեւ ձեր հարաբերությունները չամրանան: Որպես կանոն՝ մարդիկ ձգտում են հարաբերությունները մաքուր էջից սկսել, այդ պատճառով քչերն են առաջին ժամադրության մասին հաճույքով խոսում անցյալի մասին:

Պետք չէ խոսել ծնողների մասին

Առաջին հանդիպման ժամանակ պետք չէ հարցնել ծնողների մասին, քանի որ կարող է նրանք, օրինակ, բաժանված են: Ոչ ոք չի ցանկանում պատմել ընտանեկան խնդիրների մասին, առավել եւս՝ օտար մարդու: Սակայն կարելի է հարցնել, արդյո՞ք ընտանիքում այլ երեխաներ կան (եղբայրներ կամ քույրեր):

Միշտ նորմալ կընկալվի ճամփորդությունների մասին թեման

Կարելի է միմյանց հարցնել, թե ով ինչ երկիր է գնացել, տպավորություններ փոխանակել, ինչ-որ բան խորհուրդ տալ, հետագա ուղեւորությունների ծրագրերի մասին խոսել:

Կարելի է խոսել նախընտրած ըմպելիքների եւ ուտեստների մասին

Եթե հանդիպել եք սրճարանում կամ ռեստորանում, միանգամայն տեղին կլինի խոսել նախընտրած ըմպելիքների եւ սիրած ուտեստների մասին:

Կարելի է խոսել աշխատանքի մասին

Կարելի է միմյանց հարցնել, թե ով ինչով է զբաղվում, ինչ ոլորտում է աշխատում եւ այլն: Այդ դեպքում կարող եք միմյանց մասին ինչ-որ պատկերացում ունենալ:

Հոբբի մասին թեմա

Հոբբի մասին թեման, իհարկե, ծեծված է, բայց առաջին ժամադրության ժամանակ դժվար է այն շրջանցել: Այն չեզոք է եւ միշտ դրական է ընկալվում զրուցակցի կողմից: Բացի այդ՝ այն օգնում է ինչ-որ բան իմանալ մարդու բնավորության մասին:

Ընկերների մասին թեմա

Կարելի է մի քիչ պատմել նրանց մասին, թե ձեզանից ով որքան ժամանակ է նրանց հետ ընկերություն անում, ինչ զվարճալի դեպքեր կան նրանց հետ կապված:

 

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE