«Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի աստղը Բոնդի մասին նոր ֆիլմում չարագործի կմարմնավորի

16:55   15 սեպտեմբերի, 2020

Universal Pictures ստուդիայի YouTube-յան պաշտոնական ալիքում հայտնվել է «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի նոր թրեյլերը։

Հովոլովակը նվիրված է ժապավենի գլխավոր չորագործին՝ Սաֆինին, որին մարմնավորում է «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի աստղ Ռամի Մալեկը։ Նա սպառնում է Բոնդի ընկերուհուն (Լեա Սեյդին), որ կսպանի մարդուն, «որին նա ամենից շատն է սիրում»։

Դերակատարի խոսքով՝ Սաֆինն իրեն իսկական հերոս է համարում, ինչի հետեւանքով շրջապատի, ինչպես նաեւ իր համար առանձնակի վտանգավոր է դառնում։

Հիշեցնենք՝ «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի պրեմիերան ծրագրված է 2020թ.-ի նոյեմբերի 19-ին։ Ջեյմս Բոնդի գործակալի դերը ժապավենում կրկին կատարում է Դենիել Քրեյգը։



© NEWS.am STYLE