Վառ զգեստ, աքսեսուարներ. Լիա Զախարյանի գրավիչ հոլովակը

20:41   16 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր հոլովակ է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

View this post on Instagram

A post shared by lia (@zakharyan.lia) on

Իր միկրոբլոգում հրապարակված տեսանյութում Լիան վառ գույնի հագուստ է կրում։ Երիտասարդ դերասանուհին պարզ սանրվածք է ընտրել, արձակել ուղիղ հարդարված մազերրը։ Լիան արտահայտիչ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում են խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Շաքիի ջրվեժում։ Երիտասարդ դերասանուհին կարմիր զգեստ էր կրում, որն ընդգծում էր գեղեցիկ կազմվածքը։ «Կարծում եմ՝ շատերն իմ սթորիից արդեն տեղյակ են այս հրաշք վայրի մասին։ Շաքիի ջրվեժը Սիսիանում։ Ջուրը սառն է, հոսքը՝ ուժեղ, տեսարանը՝ հրաշալի։ Մնաց հասկանանք ես ինչպես եմ նայվում ջրվեժի մեջ/ջրվեժի հետ»,- գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE