Դերասան Քրիս Էվանսը մեկնաբանել է իր ինտիմ լուսանկարի հրապարակումը

11:16   16 սեպտեմբերի, 2020

Դերասան Քրիս Էվանսը, որը պատահակոներն Instagram-ում հրապարակել է սեռական օրգանների լուսանկարը՝ կիսվելով էկրանի ձայնագրությամբ, առաջին անգամ խախտել է լռությունը։

«Հիմա, երբ ես գրավել եմ ձեր ուշադրությունը… Քվեարկեք նոյեմբերի 3-ին»,- գրելէ «Վրիժառուների» աստղը։ Նա այդ կերպ հիշեցրել է ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին, որոնք տեղի կունենան նոյեմբերին։

Հրապարակումն ավելի քան 700 հազար լայք է հավաքել, մեկնաբանություններում երկրպագուներն ու գործընկերները հիացել են, թե ինչպես է Էվանսն օգտագործել իրավիճակը։ «Դու դա արել ես մեր երկրի համար»,- գրել է արտիստ, մոդել Ջամիլա Ջամլը։

Ավելի վաղ Էվանսը Instagram-յան էջում ինտիմ լուսանկար էր հրապարակել։ 39-ամյա դերասանը ցուցադրել էր iPhone-ի էկրանի տեսագրությունը, թե ինչպես է իր ընտանիքը Heads Up խաղում։ Տեսանյութի վերջում մի քանի վայրկյանով բացվել է դերասանի լուսանկարների շարքը։ Էվանսի երկրպագուները լուսանկարների շարքում տղամարդու սեռական օրգանի լուսանկար էին հայտնաբերել։ Հրապարակումը շուտով ջնջվել էր։



© NEWS.am STYLE