Հրապարակվել է հղի Քիմ Քարդաշյանի գլամուր ֆոտոսեսիան

11:01   5 սեպտեմբերի, 2013

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը նորից հայտնվել է ուշադրության կենտրոնում: 32-ամյա Քիմը դեռեւս մայիսին մասնակցել է CR Fashion Book-ի ֆոտոսեսիային, երբ հղի էր: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Անվանի Կառլ Լագերֆելդի ամսագրի համար ֆոտոսեսիան անցկացվել է հենց վարպետի փարիզյան ստուդիայում: Լուսանկարների գաղափարն առաջարկել է Givenchy-ի ստեղծագործական տնօրեն Ռիկարդո Տիսչին՝ Քիմի ընկեր Քանիե Ուեսթի ընկերը:

Հիշեցնենք, որ օրերս Քիմ Քարդաշյանը որոշել է փոխել իմիջը:

 

32-ամյա Քիմը դստեր, քրոջ՝ Քորթնիի եւ զարմիկների հետ ուղեւորվում էր զբոսախնջույքի՝ նոր տեսքով գրավելով շրջապատի ուշադրությունը: Քարդաշյանը սանրվածքն արել է հայտնի Andy Lecompte Salon սրահում:

Լուսանկարները՝ CR-ի



© NEWS.am STYLE