Տարզանը պաշտոնապես խոստովանել է, որ դավաճանել է Նատաշա Կորոլյովային

10:41   16 սեպտեմբերի, 2020

Պարող Սերգեյ Գլուշկոն, որը հայտնի է Տարզան կեղծանունով, հաղորդագրություն է հրապարակել, որում խոստովանել է, որ դավաճանել է կնոջը՝ Նատաշա Կորոլկովային եւ պարզաբանել է տեղի ունեցածը։ Տեսանյութը հրապարակվել է նրա Instagram-յան էջում։

«Ցանկանում եմ պաշտոնական հայտարարություն անել ամբողջ կեղտի ֆոնին, որն այժմ նետվում է իմ, իմ ընտանիքի եւ որ ամենակարեւորն է, իմ կնոջ ուղղությամբ։ Ուզում եմ պաշտոնապես հայտարարել. միջադեպ է տեղի ունեցել, ես դավաճանել եմ կնոջս, եւ ես այդ մասին անկեղծ ասում եմ, որովհետեւ ես երկրորդ Միխայիլ Եֆրեմով չեմ լինի, ես չեմ ասի, թե ես չեմ եղել։ Ես եմ արել դա եւ դրա համար պատասխան եմ տալու Աստծո ու իմ կնոջ առաջ»,-  հայտարարել է արտիստը։

Տարզանը խոսքով՝ ամեն ինչ տեղի է ունեցել այն պատճառով, որ աղջիկները, որոնք իր հետ ժամանակ են անցկացրել, իրեն ինչ-որ նյութեր են տվել։ Նա նրանց նաեւ մեղադրել է սեփական անունն ազնիվ ճանապարհով առաջխաղացնելու տաղանդի բացակայության համար։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ մինչ Կորոլյովան հանգստանալիս է եղել, նրա տնից մոտ հինգ մլն ռուբլու արժողությամբ ոսկերչական իրեր են կորել, ինչպես նաեւ երեք հազար եվրո։ Լրագրողները պարզել են, որ երգչուհու բացակայության պայմաններում Տարզանի մոտ մի քանի աղջիկ է եկել։ Կորոլյովան ու նրա ամուսինը ոստիկանություն հաղորդում են ներկայացրել։

 



© NEWS.am STYLE