«Չեմ բամբասի, չեմ դավաճանի, չեմ ստի». 20 փաստ՝ «Շիրազի Վարդ»-ից Հռիփսիմե Սարգսյանի մասին (ֆոտո)

16:25   16 սեպտեմբերի, 2020

«Շիրազի Վարդը» հեռուստասերիալն այսօր հայկական հեռուստատեսության ամենասիրելի նախագծերից է, որի հերոսների ինչպես էկրանային, այնպես էլ անձնական կյանքն ու նախասիրությունները հետաքրքրում են ամենահավատարիմ հեռուստադիտողին: Այսօր NEWS.am STYLE-ի «20 փաստ հայտիների» մասին խորագրի շրջանակում ամենապարզ հարցերի մկիջոցով փորձել ենք բացահայտել սերիալում Շողերին մարմնավորող Հռիփսիմե Սարգսյանին:

Հռիփսիմե, առավոտդ սկսվում է...

Սուրճով:

Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:

Չկա նման բան:

Կերակուր, որը տանել չես կարողանում:

Ավելուկով ճաշ, կանաչ լոբի:

Հասակդ ու քաշդ:

Հասակս՝ 169 սմ, քաշս՝ 45 կգ:

Ամենալավ ու ամենավատ սովորություններդ:

Չունեմ:

Սիրահարվա՞ծ ես, թե՞ սիրում ես:

Սիրում եմ:

Ինչպե՞ս են քեզ դիմում ամենամտերիմ մարդիկ:

Փիսո, Պեպե, Ռիպա:

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Ջրից՝ չնայած, որ շատ եմ սիրում:

Ամենախենթ քայլը, որ երբեւէ արել ես:

Ամեն օր անում եմ, արդեն չեմ կարող ասել:

Ի՞նչը երբեք չես ների:

Բռնությունը՝ իմ կամ ուրիշի հանդեպ:

Քեզ ո՞ր գրական հերոսին ես նմանեցնում:

Դոստոեւսկու «Ապուշ»-ից Միշկինին, նաեւ՝ Դոն Քիշոտին ու Փոքրիկ Իշխանին:

Քո ականջակալներում հաճախ հնչում է...

Միայն որակով երաժշտություն:

Կյանքում ի՞նչ երբեք չես անի:

Չեմ բամբասի, չեմ դավաճանի, չեմ ստի:

Երեք իր, որ պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:

Հեռախոս, քարտեր, շրթներկ:

Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:

Սպիտակ:

Երեւանում ամենասիրելի վայրդ:

Սիրելի վայրերս Երեւանից դուրս են:

Արտահայտություն, որը դարձել է քո այցեքարտը:

Պոեմներիցս հատվածները:

Վերջին անգամ ինչո՞ւ ես նեղվել/ինչից:

Պլեբեյությունից եմ միշտ նեղվում:

Արտաքինումդ ի՞նչն ես ամենից շատ սիրում:

Երկար մազերս, որոնք հիմա ուզում եմ կտրել:

Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:

Ինչո՞ւ որոշեցիր դառնալ դերասանուհի:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ theeiccon եւ Հռիփսիմե Սարգսյանի ինստագրամյան էջից



© NEWS.am STYLE