«Անզուգական արտիստիկ խառնվածք». Պուտինը հոբելյանի առիթով շնորհավորել է Եվգենի Պետրոսյանին

14:21   16 սեպտեմբերի, 2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոբելյանի առիթով շնորհավորել է ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանին։ Հեռագիրը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։

Դիմելով հոբելյանը նշող Պետրոսյանին՝ Պուտինն ընդգծել է, որ վերջինս հաջողությամբ իրեն իրացրել է ստեղծագործական ասպարեզում եւ «վառ էջեր գրել հայրենական էստրադային արվեստի տարեգրության մեջ»։

Евгений Петросян впервые показал сына от Татьяны Брухуновой

«Նվիրված երկրպագուները բարձր են գնահատում իմպրովիզի ձեր տաղանդը եւ անզուգական արտիստիկ խառնվածքը»,- գրել է նախագահը։

Եվգենի Պետրոսյանը Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, ռեժիսոր, գրող, հաղորդավար։ Նա իր 75-ամյակի օրն առաջին անգամ հրապարակել է երկրորդ երեխայի լուսանկարը. հինգերորդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, նրան որդի է պարգեւել, որին տվել են Վահան անունը։



© NEWS.am STYLE