Տարզանը ջնջել է տեսանյութը, որում խոստովանել է, որ դավաճանել է Կորոլյովային

19:15   16 սեպտեմբերի, 2020

Երգիչ եւ բոդիբիլդեր Սերգեյ Գլուշկոն, որը հայտնի է «Տարզան» կեղծանվամբ, Instagram-ից ջնջել է խոստովանությունն այն մասին, որ դավաճանել է կնոջը՝ երգչուհի Նատաշա Կորոլյովային։

Նախօրեին Գլուշկոն իր էջում տեսագրություն էր հրապարակել, որում խոստովանել էր, որ արգելված նյութերի ազդեցությամբ սեռական կապի մեջ է մտել երիտասարդ աղջկա հետ, որն ավելի ուշ ընկերուհու հետ կողոպտել է իր բնակարանը։

Տարզանի խոսքով՝  խարդախները «շրջել են ալիքներով» տեղի ունեցածի մանրամասները հայտնելու համար։ Իբրեւ իրավիճակը պարզում է ոստիկանությունը։

Այս պահին հոլովակը ջնջված է հաշվից, սակայն այն արդեն տարածվել է համացանցում։



© NEWS.am STYLE