«Դա սարսափելի է». Անիտա Ցոյի մարմնում 10 տարի մակաբույծ է ապրել

20:14   16 սեպտեմբերի, 2020

Երգչուհի Անիտա Ցոյը դարձել է Վյաչեսլավ Մանուչարովի «Эмпатия Манучи» Youtube-յան շուի հյուրը։ Արտիստը պատմել է, թե ինչպես է հաղթահարել մակաբույծին, որն իր մարմնում ապրել է տաս տարի։

Ամեն ինչ սկսվել է, երբ արտիստը մեկնել է Ավստրալիա եւ արհամարhել անհրաժեշտ պատվաստումները։ Հանգստի ընթացքում Ամիտային միջատ է խայթել։ «Մի քանի ամիս անց հասկանում եմ, որ ներսում ինչ-որ բան է սկսում ձեւավորվել եւ շարժվել։ Պարզվեց, որ թրթուր կա։ Ինձ մոտ հիստերիա էր։ Դա այնքան սարսափելի է»,- ասել է աստղը։

Երգչուհին անմիջապես բժշկի է գնացել, եւ նրանք նշել են, որ աստղին խայթել է կենդանին, որին սովորաբար հետաքրքրում է միայն խոշոր եղջյուրավոր անասունը։ Բժիշկները չգիտեին, թե ինչպես ազատվել մակաբույծից, որը սկսել է ձեւավորվել մաշկի տակ։

Ցոյը երկար տարիներ ստիպված է եղել ապրել՝ մակաբույծը մաշկի տակ։ Քանի որ այն չափերով մեծանում էր եւ ուռուցիկ տեսք ստանում, Անիտան ստիպված է եղել հրաժարվել բաց մեջքով զգեստներից։ «Այն մեկ մի քանի ամիս սառչում էր, մեկ քայլում մաշկի տակ։ Ես այդպես հասկանում էի, որ դա մեծանում է»,- սարսափով հիշել է արտիստը։

Վիրահատությունն անցկացվել է, միայն երբ այն ծածկվել է բոժոժով ու պնդացել։ Այդ ժամանակ այն արդեն հավկիթի չափի էր։

 



© NEWS.am STYLE