«Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ». Լիլիթ Կարապետյանի վառ կերպարն ու մեջբերումը

21:39   16 սեպտեմբերի, 2020

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին սեւ հագուստ է կրում։ Երգչուհին հավաքել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Մեկնաբանությունների հատվածում Լիլիթ Կարապետյանը մեջբերել է Գաբրիել Գարսիա Մարկեսի խոսքերը։ «Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ»,- գրել է նա։

View this post on Instagram

A post shared by Lilit Karapetyan (@lilitkarapetyan_official) on

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր ամառային հրապուրիչ կերպարում։ Լիլիթը կադրում պատկերված էր լողավազանում։ Նա հավաքել էր մազերը, առանց շպարի էր։ Հրապարակմանը կցի նա գրել էր․  «Այնքան կուզեի, որ մարդիկ ջրի նման զուլալ լինեին»։



© NEWS.am STYLE