Էմիլի Ռատակովսկին խոստովանել է, որ անկեղծ ֆոտոշարքից հետո սեռական բռնության է ենթարկվել

23:11   16 սեպտեմբերի, 2020

Մոդել եւ դիզայներ Էմիլի Ռատակովսկին պատմել է, որ սեռական բռնության է ենթարկվել լուսանկարիչ Ջոնաթան Լեդերի կողմից։ Դա տեղի է ունեցել 2012թ.-ին՝ մոդելի մասնակցությամբ մերկ ֆոտոշարքից հետո։ Ռատակովսկին տհաճ հիշողության մասին գրել է New York Magazine-ի համար Buying Myself Back. When does a model own her own image? («Ետ գնել ինձ. ե՞րբ է մոդելին պատկանում նրա սեփական լուսանկարը») էսսեում։

Ռատակովսկիի խոսքով՝ նկարահանման ընթացքում ինքը կարմիր գինի է խմել, իսկ երեկոյին մոտ անսթափ է եղել։ «Ես սառել էի ու փաթաթվել ծածկոցով։ Ջոնաթանը նստած էր իմ կողքին։ Նրա ջինսը հպվում էր իմ մերկ ոտքերին»,- հիշել է նա։ Լուսանկարիչը սկսել է մոդելին հարցեր ուղղել նրա տղաների մասին։ Ռատակոսվկին երկար պատմել է հանդիպումների մասին եւ չի նկատել, որ ոտնաթաթը պարբերաբար դիպել է նրան։ «Ես լավ եմ հիշում, թե ինչպես նա ասաց, որ իրեն դուր էր գալիս այդ հնարքը ոտքով»,- գրել է դերասանուհին։

View this post on Instagram

A post shared by Emily Ratajkowski (@emrata) on

Լեդերը հերքում է Ռատակովսկիի մեղադրանքներն իր հասցեին։ «Մենք լրջորեն անհանգստացած ենք New York Magazine-ում Ռատակովսկիի սւոտ հայտարարությունների պատճառով։ Նա մշտապես ուշադրություն եւ համբավ է տենչում։ Իհարկե, պարոն Լեդերն ամբողջովին հերքում է հարձակման վերաբերյալ նրա մեղադրանքները։ Անհեթեթ ու տխուր է, որ նա այդքան ոխակալ է լրատվամիջոցներում մշտապես ստելու համար»,- ասել է Լեդերի ներկայացուցիչը։

 



© NEWS.am STYLE