Sotheby's-ն աշխարհի ամենախոշոր ադամանդը հանում է վաճառքի

16:16   5 սեպտեմբերի, 2013

Sotheby's-ն աշխարհի ամենախոշոր ադամանդը հանում է վաճառքի: Աճուրդի տունը Նյու Յորքում ներկայացրել է աղավնու ձվի մեծությամբ, կատարյալ մաքրությամբ օվալաձեւ անգույն քարը, որը 118.28 կարատ է կշռում: Աճուրդը կայանալու է հոկտեմբերի 7-ին, Հոնգ Կոնգում: Այս մասին տեղեկացնում է  ВВС-ն:

 

Աճուրդի կազմակերպիչները նախատեսում են քարը վաճառել շուրջ 35 մլն դոլարով:

Մինչ այդ, ամենաթանկ ճերմակ ադամանդը համարվում էր Winston Legasy տանձաձեւ քարը (101.73 կարատ), որն անցյալ տարի Ժնեւում կայացած Christie-ի աճուրդում վաճառվեց 26.7 մլն դոլարով: Ավելի քան 100 կարատ քաշով եւս 3 անգույն ադամանդ էլ վաճառվել է Sotheby's-ի 1990, 1993 եւ 1995 թվականների աճուրդներում:



© NEWS.am STYLE