Մանո Գրիգորյանի էլեգանտ կերպարը

10:39   17 սեպտեմբերի, 2020

Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Մանոն երեկոյան զգեստ է կրում։ Սեւ հագուստն առանձնանում է ուսի հատվածում հետաքրքիր բացվածքով ու ընդգծում է երիտասարդ մայրիկի գեղեցիկ կազմվածքը։ Սարգիս Գրիգորյանի կինը բարձրակրունկներ է ընտրել ու գեղեցիկ սանրվածք։ Կերպարն ամբողջացրել են արտահայտիչ շպարն ու աքսեսուարները։ « - Միթե՞ նա այսպիսի հանելուկ է։ - Ավելին, քան հանելուկ։ Նա տրամադրություն է։ - Տրամադրությունները երկար չեն տեւում։ - Դա է նրանց գլխավոր հմայքը»,- հրապարակումը մակագրել է նա։

View this post on Instagram

A post shared by Sargis Grigoryan (@sargis_grigoryan_official) on

Ավելի վաղ Մանոյի հետ լուսանկար էր հրապարակել նրա ամուսինը՝ Սարգիս Գրիգորյանը։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ «Տվեք Ձեր սրտերը միմյանց, բայց ոչ ի պահ։ Կանգնեք միասին, բայց ոչ շատ մոտ միմյանց, քանի որ տաճարի սյուներն էլ անջատ են կանգնած, եւ կաղնին ու նոճին չեն աճում միմյանց ստվերի ներքո»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE