Ինքն է լույս աշխարհ բերել. Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը հայտնել է՝ ինչպես է իրեն հաջողվել թաքցնել հղիությունը

12:05   17 սեպտեմբերի, 2020

Եվգենի Պետրոսյանի որդու՝ Վահանի՝ նախօրեին հրապարակված լուսանկարները համացանցում մեծ արձագանք են ստացել։ Լրագրողներն ու երկրպագուները կասկածում էին, որ երիտասարդ ընտանիքը համալրվել է, սակայն թե հումորիստը, թե նրա 31-ամյա կինը՝ Տատյանա Բրուխունովան, միայն լռում էին։ Որոշները նույնիսկ ենթադրել էին, որ ամուսիններն օգտվել են փոխնակ մոր ծառայություններից։

Սակայն այդ վարկածը նախ կտրականապես հերքել էր Եվգենի Վահանովիչը, ապա Տատյանան՝ բացահայտելով որդու լույս աշխարհ գալու վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը։

View this post on Instagram

A post shared by Tatyana Brukhunova (@bruhunova) on

«Մի հավատացեք ամենին, ինչ գրում են թերթերում։ Որպես կանոն՝ այնտեղ 99 տոկոսը սուտ է։ Ես չափազանց երիտասարդ եմ՝ օգտվելու համար ծառայություններից, որոնք մասին խոսում եք»,- պարզաբանել է Պետրոսյանի 31-ամյա կինը։

Բրուխունովան հրապարակում է արել, որում մանրամասն նկարագրել է իր զգացողությունները եւ թե ինչպես է հաջողվել թաքցնել հղիությունը։ Նա նշել է, որ «երկու տարվա հալածանքից հետո» չի համարձակվել սոցիալական ցանցերում լուսանկարներ տեղադրել հղիության ընթացքից։ Այդ պատճառով նա հին լուսանկարներ է հրապարակել ու չի հանրայնացնել իր վիճակը։ «Գաղտնագրումն իմ երկրորդ անունն է»,- գրել է Եվգենի Պետրոսյանի կինը։

75-летний Евгений Петросян впервые показал полугодовалого сына от 31-летней  Татьяны Брухуновой - Вокруг ТВ.

«Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր նկատելով իմ շատ ազատ զգեստները, ինձ հարմարավետության շրջանում էր թողնում։ Նրանց, ովքեր հասկացան, որ Instagram-ում լուսանկարները մեկ տարվա վաղեմության են եւ ամբողջական լուսանկարներին փոխարինելու են եղել դիմանկարները եւ բարի խոսքեր էին գրում վերացական թեմաներով։ Շնորհակալություն բոլորին, ովքեր կռահել էին, բայց նրբանկատորեն լռում էին։ Սա ինձ համար ամենահեշտ ժամանակը չէր, բայց անսահման երջանիկ ընթացք էր։

Ես շնորհակալ եմ կարանտինին։ Ոչ ոք ու ոչինչ ինձ չի շեղել նոր մարդու հետ հետաքրքրաշարժ ծանոթությունից։ Անցած գարնանը ես մեկնեցի ամենասպասված ճանփորդությանը, որում պատասխանատու դեր ունեմ, որում այսուհետ ու միշտ ես մայր եմ»,- Instagram-յան էջում գրել է Պետրոսյանի կինը։



© NEWS.am STYLE