Քրիստինա Եղոյանը՝ դասական կերպարում

18:41   17 սեպտեմբերի, 2020

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում, Քրիստինան սպիտակ շապիկ է կրում։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ խոշոր ականջօղերը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Քրիստինան բաց գույնի ջինսե տաբատ էր կրում, սպիտակ տոպ ու վանդակավոր վերնաշապիկ։ Երգչուհին արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ արեւային ակնոց, վզնոց ու պայուսակ։ «Ցավոք, օրվա մեծ մասն անցկացնում ենք՝ հեռախոսը ձեռքին»,- գրել էր նա։

 



© NEWS.am STYLE