«Դերասանական կարիերան ընդհատվել է». համավարակի պատճառով Դարտ Վեյդերի դերակատարը կվերադառնա պատուհան լվացողի աշխատանքին

23:02   17 սեպտեմբերի, 2020

Բրիտանացի դերասան Սփենսեր Ուայլդիգը, որը 2016թ.-ի «Վտարանդի մեկ. Աստղային պատերազմներ. պատմություններ» («Աստղային պատերազմներ» ֆիմաշարի ութերորդ ժապավենը եւ առաջին լիամետրաժ սփին օֆը) ֆիլմում խաղացել է Դարտ Վեյդերի դերը, պատրաստվում է հեռանալ կինոյից։ 48-ամյա Ուայլդինգը, որը նախկինում զբաղվում էր քիկբոքսինգով ու բռնցքամարտով, հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ արմատներին ու կրկին զբաղվել նրանով, ինչով զբաղվում էր կարիերայի սկզբում՝ պատուհան լվացող հայրենի Ռիլ քաղքում։ Նա կատակել է, որ պատուհաններ լվանալիս իրեն կօգնի իր կերպարի ուժը, որն իր հետ է։

Daily Star-ի հաղորդմամբ՝ դերասանը կարծում է, որ «համավարակը քայքայել է կինոարտադրության ոլորտը»։ «Իմ դերասանական կարիերան ընդհատվել է։ Եվ եթե ինձ աշխատանք հարկավոր լինի, ես կրկին կսկսեմ պատուհաններ լվանալ։ Ես հպարտ չեմ։ Ես չեմ կարծում, թե դա կնվաստացի ինձ… Ես սիրում եմ մարդկանց, սիրում եմ, որ իմ կողքին մարդիկ են լինում։ Եվ եթե ինչ-որ մեկին անհրաժեշտ է լվանալ պատուհանները, ես կարող եմ դա լավ անել»,- ասել է Սփենսերը։

Исполнитель роли Дарта Вейдера Спенсер Уайлдинг вернется к работе мойщика  окон - «ФАКТЫ»

Նա նաեւ դեմ չէ դռնապահի կամ պահակի աշխատանքին դպրոցում։ «Ծնողները կզանգեն ու կասեն. «Երբ դուք հսկում եք դռան մոտ, ես գիտեմ, որ իմ երեխաներն ապահով են»»,- ասել է Սփենսերը։

Նա հավելել է, որ հարկավոր է գումար վաստակել ապրելու համար. դերասանը երկու դեռահաս որդի ունի եւ 27-ամայ դուստր, որոնց ապագան հարկավոր է ապահովել։

Սփենսերը, բացի Դարտ Վեյդերից, փոքր դերեր է խաղացել հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Սեւազգեստ մարդիկ 4. Ինթերնեյշնլ», «Վիկտոր Ֆրանկենշտեյն», «Գալակտիկայի պահապանները», «Հարի Փոթեր», ինչպես նաեւ «Գահերի խաղը» սերիալում։

 

Աղբյուրը՝ Fakty



© NEWS.am STYLE