«Եթե ուզում ես ճանաչել մարդուն…». Աստղիկ Սաֆարյանի գրավիչ կերպարն ու մեջբերումը

17:44   17 սեպտեմբերի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

View this post on Instagram

A post shared by ASTGHIK SAFARYAN OFFICIAL (@astghiksafaryan_) on

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աստղիկը սպիտակ շապիկ է կրում ու շորտ։ Երգչուհին սեւ երկարաճիտներ է ընտրել ու հավաքել է մազերը։ Աստղիկ Սաֆարյանը վառ շպարով է, կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցով։ «Եթե ուզում ես ճանաչել մարդուն, մի լսիր, թե ինչ են նրա մասին ասում մյուսները։ Ավելի լավ է լսիր, թե ինչ է նա ասում մյուսների մասին»,- հրապարակման մեկնաբանություններում երգչուհին մեջբերել է Վուդի Ալենի խոսքերը։

View this post on Instagram

A post shared by ASTGHIK SAFARYAN OFFICIAL (@astghiksafaryan_) on

Օրեր առաջ տեղադրված կադրերում երգչուհին կապույտ գույնի վերարկու էր կրում։ Աստղիկը երկարաճիտներ էր ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել էր ոճային պայուսակը։ «Եղիր այնպիսին, ինչպիսին կաս։ Մյուս դերերն արդեն զբաղված են»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր նա։

 



© NEWS.am STYLE