«Ավելի լավ է` երիցուկները ձեռքին, քան բրիլիանտները` վզին…». Լիլիթ Բասյան

19:39   17 սեպտեմբերի, 2020

Սննադաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտերքով։

View this post on Instagram

A post shared by Lilit Basyan (@lilitbasyan) on

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլիթը պարզ սանրվածքով է ու նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին։ «Բարի լույս, իմ հրաշալի աշխարհ։ Դուք գիտեք, որ ես շատ բաց մարդ եմ. խաղալն ու կեղծելն ինձ համար չեն։ Չնայած մտերիմներիցս շատերը հաճախ ասում են, որ այդպես ինձ ավելի շատ կարող են վնասել` ես շարունակում եմ մտածել, որ անկեղծությունը հոգու հայելին է։

Ես ապրում եմ այն սկզբունքով, որ սա իմ կյանքն է, ես չեմ ուզում տրվել հասարակության պարտադրանքին` ի վնաս իմ ունիկալության։ Խելամիտ պատճառներով ուրիշներից տարբերվելն իմաստնություն է։ Ես սովորել եմ իմաստով լցնել իմ ամեն վայրկյանը։ Սովորեք ոչ թե գոյատեւել, այլ հենց ապրել։ Մի ընկեք նյութական արժեքների հետեւից, գնահատեք պարզ արժեքները։ Ավելի լավ է` երիցուկները ձեռքին, քան բրիլիանտները` վզին։ Բոլորին բարություն եմ մաղթում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Լիլիթը կրում էր ամառային բլուզ։ Նա արձակել էր ուղիղ հարդարված վարսերը, մեղմ շպարով էր։ Կերպարը նա համադրել էր արեւային ակնոցի հետ։ Հրապարակմանը կից սննդաբանը դիմելով հետեւորդներին՝ գրել էր․ «Ինչպե՞ս եւ ո՞ւմ հետ եք սիրում անցկացնել հանգստյան օրերը։ Իմ բոլոր օրերի լավագույն ընկերակիցն իմ Ալեքսն է ու իմ մտերիմները»:



© NEWS.am STYLE