Գեղեցկուհի Իրինա Թովմասյանի դուստրը դարձավ 6 ամսեկան (ֆոտո)

12:02   5 սեպտեմբերի, 2013

Հանրահայտ գեղեցկուհի, 2001-ին «Միսս Արմենիա» տիտղոսը շահած Իրինա Թովմասյանի փոքրիկ դուստրը, Ալվինան, դարձավ 6 ամսեկան: 

Ինչպես տեղեկացանք Իրինայից, Ալվինայի տարեդարձը նշել են տանը. «Քանի որ դուստրս շատ փոքրիկ է եւ միեւնույն է այդքան շատ բան չի հասկանում, տարեդարձները տանն ենք նշում: Բացի այդ, այդպես նրա ռեժիմը չի խախտվում: Սակայն երբ դառնա մեկ տարեկան, անպայման մանկական սրճարանում կնշենք»:

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Իրինան պատմել էր իր տպավորությունների մասին. «Շատ ուրախ եմ, որ հենց աղջիկ է ծնվելու, քանի որ ես էլ քույր ունեմ։ Ես գիտեմ, որ դա իսկական երջանկություն է եւ շատ էի ցանկանում, որ Մեգին էլ քույր ունենա։ Էլ չասած, որ նա էլ էր երազում քրոջ մասին»:



© NEWS.am STYLE