Դիդուլյայի կինն ամուսնալուծության նախօրեին հայտարարել է, որ վախենում է ամուսնու վրեժից

22:18   17 սեպտեմբերի, 2020

Վալերի եւ Եվգենյա Դիդուլյաների բաժանության մասին նոր, տհաճ մանրամասներ են ի հայտ գալիս։ բելոռուս երաժիշտի կինն Instagram-ում մի քանի հոլովակ է հրապարակել, որոնցում պատմել է, որ խաղաղ բաժանում չի լինի։

Եվգենյայի խոսքով՝ իրեն ցավեցրել է սիրելի կատվի սատկելու փաստը։ Նա չգիտի, թե ով է դա արել, սակայն ենթադրում է, որ այդ մահը կապված է ներընտանեկան կոնֆլիկտի հետ։ Տեղի ունեցածից հետո Դիդուլյան վախեցել է, որ ինքնը կամ դուստրը կարող են հաջորդը դառնալ։

«Սկսել է ամուսնալուծության պատերազմը։ Այսօրվանից ես արդեն լրջորեն վեխանում են երեխայիս ու իմ կյանքի համար։ Մեր կատուն՝ Սոնեչկան, այլեւս մեզ հետ չէ։ Հաջողություն, ընկեր»,- իր միկրոբլոգում գրել է Եվգենյան եւ նշել դատական նիստի օրը՝ սեպտեմբերի 28։ Եվգենյան չի պարզաբանել, թե ինչ հիմքր ունի Վալերի Դիդուլյայից այդքան վախենալու համար։

Երեք օր առաջ նա զգացմունքային հրապարակում էր արել, որը ստորագրված էր նրա փաստաբանի՝ Ժաննա Մարգուլիսի կողմից։ Հեղինակը դրանում դատողություններ էր անում տղամարդուց բաժանվելու մասին, որը ծաղրում է մտերիմներին։

 



© NEWS.am STYLE