Բաժանումից հետո. Անաստասիա Ռեշետովան ժամանակ է անցկացնում Տիմատիի հետ

19:14   17 սեպտեմբերի, 2020

Նախորդ շաբաթ Անաստասի Ռեշետովան հանրությանը շոկի է ենթարկել Instagram-յան անկեղծ խոստովանությամբ. նա եւ Տիմատին վեց տարվա հարաբերություններից հետո բաժանվել են։ Ռեշետովան բաժանման պատճառների մասին չէր խոսել, իսկ որդու՝ Ռատմիրի հետագա դաստիարակության մասին նշել էր. «Ես հավատում եմ, որ կհաջողվի մեր հարաբերությունները հանուն Ռատմիրչիկի վերածել իդեալական ծնողական տանդեմի»։

Եվ ռեփերի նախկին սիրելին, ակնհայտորեն, չէր ստում. նախորդ շաբաթվա ընթացքում ռեփերը Ռեշետովայի Stories բաժնում հայտնվել է գրեթե ամեն օր։

View this post on Instagram

A post shared by Reshetova Anastasia (@volkonskaya.reshetova) on

Աստղերը հանգստյան օրերին որդու հետ միասին ժամանակ են անցկացրել. kp.ru-ն գրում է, որ երեքհարկանի պենթհաուսը Տիմատին փոխել է Ռամտիրի անունով։ Իսկ օրերս Ռեշետովան տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ռեփերը փոքրիկի հետ ժամանակ անցկացնում լողովազանում։ Ի դեպ, մոդելը փաղաքշական խոսքեր չի խնայում նախկին սիրելիի հասցեին։

Օգտատերերը հարց են հնչենում, թե ինչ է տեղի ունենում աստղերի ընտանիքում. մինչ բաժանության մասին լուրը Տիմատին ու Ռեշետովան չէին հայտնվում միմյանց սոցիալական ցանցերում, իսկ դրանից հետո աստղերը միասին շատ ժամանակ են անցկացնում։ Միթե՞ վերամիավորման հնարավորություն կա։ Զույգի երկրպագուները մեկնաբանություններում նրանց խնդրում են չշտապել վճռական որոշումներ կայացնելիս։

Աղբյուրը՝  Peopletalk

 



© NEWS.am STYLE