Լողազգեստ, գեղեցիկ կազմվածք. Օլյա Հակոբյանի լուսանկարը

22:44   17 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր էջում։

View this post on Instagram

A post shared by Olya Hakobyan (@hakobyan_olya) on

Կադրերում երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը սեւ լողազգեստ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու բնական շպարով է։ «Մեր նոր ֆոտոշարքի առաջին ֆոտոները»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին, իսկ հետեւորդները շտապել են հիացական մեկնաբանություններ գրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված էր ձիու հետ։ Դերասանուհին բաց գույնի ջինսե տաբատ էր կրում եւ սպիտակ վերնաշապիկ։ Արտահայտիչ շպարն ընդգծել էր գեղեցկությունը, իսկ կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ գլխաշոր եւ խոշոր ականջօղեր։ «Ինքը իմ Սերն ա, ամենախելացի ու սիրուն»,- հրապարակումը մակագրել էր նա։

Լուսանկարները՝ @theeiconn



© NEWS.am STYLE