«Անկրկնելի». Իննա Խոջամիրյանի հմայիչ կերպարը

23:41   17 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

View this post on Instagram

A post shared by Inna Khojamiryan (@inna_khojamiryan) on

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին, որը «Երկուսով» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, բաց գույնի վերնաշապիկ է կրում։ Իննան արձակել է ուղիղ հարդարված մազերն ու վառ շպար է ընտրել. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են գրել. «Անկրկնելի», «գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված կադրում երիտասարդ դերասանուհին ներկայացել էր սիթքոմում կերտած իր դերով։ Իննան կրում էր համարձակ բացվածքով երկարափեշ զգեստ, որն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը։  Երիտասարդ դերասանուհին զգեստը համադրել էր բարձրակրունկների եւ լայնեզր գլխարկի հետ։ Նա ընդգծված շպարով եւ արձակված վարսերով էր։ Հրապարակմանը կից Իննա Խոջամիրյանն իր հետեւորդներին ու երկրպագուներին ծանոթացրել էր նոր կերպարի՝ Մերի Բագրատունի-Փափազյանի հետ"



© NEWS.am STYLE