Ոճային մայրիկ. Օլյա Հակոբյանի լուսանկարը

10:49   18 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ շորտ է կրում ու բաց կապույտ վերնաշապիկ։ Օլյան արձակել է մազերն ու գլխաշոր ընտրել։ Կերպարն ամբողջացրել է բնական շպարը։

View this post on Instagram

A post shared by Olya Hakobyan (@hakobyan_olya) on

Ավելի վաղ հրապարակված կադրերում գեղեցկուհի մայրիկը սեւ լողազգեստ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու բնական շպարով էր։ «Մեր նոր ֆոտոշարքի առաջին ֆոտոները»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին, իսկ հետեւորդները շտապել էին հիացական մեկնաբանություններ գրել։

Լուսանկարները՝ @sea_am, @theeiconn



© NEWS.am STYLE