«Սիրում եմ ինձ չսիրահարված ժամանակ». 20 փաստ՝ «Ախթամարից» Լիլիթ Սարգսյանի մասին

12:25   18 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի Լիլիթ Սարգսյանը հեռուստադիտողների շրջանում հայտնի է «Սիրուն Սոնա» եւ «Ախթամար» սերիալներից, որոնցում մարմնավորում է միմյանցից տարբեր կերպարների: NEWS.am STYLE-ը «20 փաստ հայտնիների մասին» խորագրի շրջանակում փորձել է բացահայտել երիտասարդ դերասանուհուն՝ կադրից դուրս:

Լիլիթ, առավոտդ սկսվում է...

Շանս զբոսանքի տանելով:

Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:

Սուրճ:

Կերակուր, որը տանել չես կարողանում:

Իմամ Բայալդի:

Հասակդ ու քաշդ:

Հասակս՝ 16.5 սմ, քաշս՝ 49 կգ:

Ամենալավ ու ամենավատ սովորություններդ:

Ամենալավ սովորությունս՝ մարդամոտ եմ.. վատը՝ էլի այն, որ մարդամոտ եմ:

Սիրահարվա՞ծ ես, թե՞ սիրում ես:

Սիրում եմ…բայց ինձ՝ չսիրահարված ժամանակ (ժպտում է):

Ինչպե՞ս են քեզ դիմում ամենամտերիմ մարդիկ:

Չեմ ասի (ծիծաղում է):

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Նեղ տարածքներից եմ վախեում:

Ամենախենթ քայլը, որ երբեւէ արել ես:

Բադմինտոն խաղալու համար ընկերուհուս հետ կոտրել ենք դպրոցի պատուհանը, որովհետեւ քամին խանգարում էր մեր խաղին (ծիծաղում է):

Ի՞նչը երբեք չես ների:

Դավաճանությունը:

Քեզ ո՞ր գրական հերոսին ես նմանեցնում:

Երեւի դեռ չեմ կարդացել այդ գրական ստեղծագործությունը, որի հերոսուհին ինձ նման է...

Քո ականջակալներում հաճախ հնչում է...

Ջազ, ռոք…

Կյանքում ի՞նչ երբեք չես անի:

ինձ համար կյանքը շատ կարճ է «երբեք չեմ անի» արտահայտություն ունենալու համար:

Երեք իր, որ պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:

Հեռախոս, ականջակալ, նոթատետր:

Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:

Դեղին:

Երեւանում ամենասիրելի վայրդ:

Չկա..

Արտահայտություն, որը դարձել է քո այցեքարտը:

Ես կարող եմ…

Վերջին անգամ ինչո՞ւ ես նեղվել/ինչից:

համարյա ամեն օր՝ շանս տանը մենակ թողնելուց:

Արտաքինումդ ի՞նչն ես ամենից շատ սիրում:

Աչքերս:

Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:

«Ինչո՞ւ ընտրեցիր հենց դերասանի մասնագիտությունը»…Տանել չեմ կարողանում այդ հարցը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE