Լեդի Գագան երգել է Valentino-ի նոր բույրի գովազդում (վիդեո)

15:18   18 սեպտեմբերի, 2020

Ամերիկացի հայտնի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան դարձել է Valentino ապրանքանիշի նոր բույրի՝  Voce Viva-ի դեմքն ու ձայնը։ Գագան գովազդային հոլովակում կատարում է իր վերջին սկավառակում՝ «Chromatica»-ում ներառված «A Sine From Above» երգի պարզեցված տարբերակը։

Voce Viva-ի նոր կանացի բույրը ստեղծվել է Օնորին Բլանի եւ Ամանդա Քլեր Մարիի կողմից։ Դրա կոմպոզիցիայում ներառված են բերմագոտ, իմբիր, մանդարին, գարդենիա, մուշկ, վանիլ, կաղնու մամուռ, սանդալ եւ դիպտերիկսի միրգ։ Նոր բույրի արժեքը տատվում է 30-130 դոլարի սահմաններում կախված չափսից։

Երգչուհուն Valentino-ի հետ ավելի է կապում, քան պարզապես իտալական արմատները։ Լեդի Գագան մարմնավորում է նորաձեւության տան արժեքները եւ հարգանքի խորհրդանիշ է անհատականության ու ներառականության նկատմամբ։



© NEWS.am STYLE