Նաստյա Իվլեեւային Աֆրիկայում վտանգավոր միջատ է խայթել

14:21   18 սեպտեմբերի, 2020

Հեռուստահաղորավարուհի Անաստասիա Իվլեեւան Instagram-ում հայտնել է, որ Աֆրիկայում նկարահանումների ընթացքում իրեն խայթել է ցեցե միջատը։ Իվլեեւայի խոսքով՝ ինքը չի նկատել միջատին ու նստել է դրա վրա, ինչի արդյունքում այն խայթել է իրեն։ Հեռուստահաղորդավարուհու մոտ ալերգիա է սկսվել։

Настя Ивлеева возглавила рейтинг блогеров SRSLY за первое полугодие 2020  года - Вокруг ТВ.

«Ամբողջ մարմինս՝ ոտքեր, ձեռքեր, իրան, սկսել է ծածկվել բշտիկներով, սարսափելի քոր գալ։ Օրգանիզմն այդ կերպ է արձագանքել։ Փառք Աստծո, հաբեր կային»,- պատմել է նա։ Հեռուստահաղորդավարուհու վիճակը լավացել է հակահիստամինային միջոցների ընդունումից հետո։

 



© NEWS.am STYLE