«Ժպիտը կնոջ լավագույն դիմահարդարումն է». Աստղիկ Սաֆարյանի հմայիչ կերպարը

21:41   19 սեպտեմբերի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

View this post on Instagram

A post shared by ASTGHIK SAFARYAN OFFICIAL (@astghiksafaryan_) on

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Աստղիկը պուտավոր բլուզ է կրում։ Աստղիկն արձակել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել է խոշոր աքեսուարը՝ ականջօղեր։ «Ժպիտը կնոջ լավագույն դիմահարդարումն է»,- մեկնաբանություններում ոճային երգչուհին մեջբերել է Մերիլին Մոնրոյի խոսքերը։

View this post on Instagram

A post shared by ASTGHIK SAFARYAN OFFICIAL (@astghiksafaryan_) on

Օրերս տեղադրված լուսանկարում Աստղիկը սպիտակ շապիկ էր կրում ու շորտ։ Երգչուհին սեւ երկարաճիտներ էր ընտրել ու հավաքել էր մազերը։ Աստղիկ Սաֆարյանը վառ շպարով էր, կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցով։ «Եթե ուզում ես ճանաչել մարդուն, մի լսիր, թե ինչ են նրա մասին ասում մյուսները։ Ավելի լավ է լսիր, թե ինչ է նա ասում մյուսների մասին»,- հրապարակման մեկնաբանություններում երգչուհին մեջբերել էր Վուդի Ալենի խոսքերը։



© NEWS.am STYLE