Եֆրեմովի նոր փաստաբանը խնդրել է դերասանին պայմանական ազատազրկման դատապարտել

16:58   18 սեպտեմբերի, 2020

Միխայիլ Եֆրեմովի նոր փաստաբանը՝ Վլադիմիր Վասիլեւը, դատարանին խնդրել է մեղմացնել արտիստի պատիժը՝ նշանակելով մինչեւ չորս տարվա պայմանական ազատազրկում, դատարանի մամուլի ծառայությունից հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Դատարան ստացվել է փաստաբան Վլադիմիր Վասիլեւի վերաքննիչ բողոքն ընդդեմ 2020թ.-ի սեպտեմբերի 8-ի դատավճռի ի պաշտպանություն Եֆրեմովի շահերի։ Պաշտպանը խնդրում է վերացնել կամ փոխել դատարանի վճիռը, որպես պատիժ նշանակել մինչեւ չորս տարվա ազատազրկում, որը հարկավոր է պայմանական համարել»,- նշել է դատարանի մամուլի քարտուղար Լելա Կոկայան։

Названо имя нового адвоката Михаила Ефремова - МК

Այս շաբաթ Russian Lawyers Company փաստաբանական գրասենյակից հայտնել են, որ իրենց աշխատակից Ռոման Ֆիլիպովը դարձել է դերասանի նոր փաստաբանը։ Ավելի վաղ չի հաղորդվել այն մասին, որ Վասիլեւը միացել է պաշտպանական թիմին։

Մոսկվայի Պրեսնենսկի դատարանն ավելի վաղ Եֆրեմովին ութ տարվա ազատազրկման է դատապարտել ընդհանուր ռեժիմի գաղութում եւ երեք տարով զրկել վարորդական իրավունքից։ Դրանից հետո դերասանը հրաժարվել է իր փաստաբանի՝ Էլման Փաշաեւի ծառայություններից, որն ապարդյուն փորձում էր ապացուցել, որ Եֆրեմովը ղեկին չի եղել, իսկ մեքենան այլ մարդկ է վարել։ Դա Փաշաեւին չէր խանգարել հայտարարել, որ ինքը դատավճռի դեմ բողոք է ներկայացրել։



© NEWS.am STYLE