15:37 5 սեպտեմբերի, 2013Երեւանյան Mezzo ակումբում սեպտեմբերի 21-ին, 22-ին եւ 23-ին Armenian Navy Band-ը Best New Age Album անվանակարգում «Grammy»-ի մրցանակակիր Արտո Թունջբոյաջյանի ղեկավարությամբ ելույթ է ունենալու հայ հանդիսատեսի համար:



Բացի խմբի հիմնադիր Թունջբոյաջյանից, Armenian Navy Band-ի մյուս երաժիշտները նույնպես ճանաչված են: Խմբի առաջատար երաժիշտներից մեկը՝ Արմեն Հյուսնունցը, Time Report էթնո-ջազ-ռոք խմբի հիմնադիրն ու ղեկավարն է, համարվում է Հայաստանի լավագույն սաքսոֆոնահարը: Նա նաեւ Հայաստանի պետական ջազային նվագախմբի ղեկավարն է:




Վահագն Հայրապետյան - հանրապետության լավագույն դաշնակահարը, ամերիկյան մեծագույն դաշնակահար Բարրի Հարիսի լավագույն աշակերտներից մեկը, բազմիցս ելույթներ է ունեցել Ամերիկայում, Ռուսաստանում, Արեւելքում, ամերիկյան երաժիշտների հետ ձայնագրված եւ ԱՄՆ-ում թողարկված 2 ալբոմ ունի, ղեկավարում է «Կատուներ» ջազ-ռոք խումբը:
Արման Ջալալյան - բարձրակարգ թմբկահար, տարածաշրջանի միայն երաժիշտը, ով Yamaha Artist պաշտոնական կարգավիճակ ունի:
Վարդան Առաքելյան - բաս-կիթառահար, այս բնագավառում Հայաստանի լավագույն երաժիշտներից:
Վարդան Գրիգորյան - դուդուկահար, Ջիվան Գասպարյանի աշակերտը, ելույթ է ունենում արեւմտյան մի շարք երաժիշտների հետ:
Նորայր Քարտաշյան - ժողովրդական փողային նվագարանների եւ պերկուսիայի վարպետ-կատարող, կոմպոզիտոր, ում երաժշտությունը կարելի է լսել կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում: