«Նա հաղթեց». Յուրի Նազարովին դուրս են գրել հիվանդանոցից COVID-19-ից բուժվելուց հետո

12:59   19 սեպտեմբերի, 2020

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Յուրի Նազարովին, որը կորոնավիրուսով հոսպիտալացվել էր, դուրս են գրել հիվանդանոցից, նա տանն է, իրեն լավ է զգում, «ՌԻԱ Նովոտսի»-ին հայտնել է արտիստի դուստրը՝ Տատյանա Նազարովան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նազարովը Մոսկվայում հոսպիտալացվել է միջին ծանրության վիճակով, նրա մոտ երկկողմնակի թոքաբորբ է եղել։

«Հայրս տանն է, դուրս են գրել։ Բոլորն արել են ամենն, ինչ կարողացել են։ Շնորհակալություն հիվանդանոցին, ինչպես նաեւ բժիշկներին, որոնք օգնել են մեզ։ Հիմա նա երկու շաբաթ կարանտինում է, տանն է։ Ամեն ինչ կարգին է, նա հաղթեց։ Նա երբեք այն աստիճանի չի բողոքում, որ ես կարող եմ միայն ասել, որ իրեն լավ է զգում»,- ասել է գործակալության զրուցակիցը։



© NEWS.am STYLE