«Կին, որը տարիք չունի». Նաոմի Քեմփբելը հանրությանն է ներկայացնել պիջակով, որը կրել է մերկ մարմնին

14:11   20 սեպտեմբերի, 2020

Բրիտանացի 50-ամյա սուպերմոդել Նաոմի Քեմփբելը վերջին կես տարվա ընթացքում առաջին անգամ ներկայացել է հանրությանը։ Քեմբելը միջոցառմանը մասնակցել է առանց ներքնազգեստի։

View this post on Instagram

A post shared by Naomi Campbell (@naomi) on

Համաշխարհային պոդիումների աստղը Bvlgari-ի միջոցառմանը մասնակցել է անկեղծ հագուստով։ «Սեւ հովազը» սպիտակ կոստյում է ընտրել, որի պիջակը կրել է մերկ մարմնին։ Աստղը վարդագույն երանգներով դիմահարդարում է ընտրել, կերպարն ամբողջացրել ադամանդե վզնոցով։

View this post on Instagram

A post shared by Naomi Campbell (@naomi) on

Մոդելն այդ տեսքով մասնակցել է նոր զարդերի շնորհանդեսին։ «Առաջին անգամ եմ ներկայանում հանրությանը վերջին վեց ամիսների ընթացքում»,- գրել է աստղը։ Երկրպագուները սուպերմոդելին հաճոյախոսություններ են ուղղել։ «Զարմանալի կին», «Շքեղ կազմվածք», «Այդպիսի կուրծքը թաքցնելը մեղք է», «Հիասքանչ, ինչպես միշտ», «Կին, որը տարիք չունի», «Էլեգանտ ու սեքսուալ»,- գրել են երկրպագուները։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ WWD/Shutterstock



© NEWS.am STYLE